Թրամփը կրկին հուշատետրով կարդացել է Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝ ասելով, որ իր վարչակազմը «հրաշք է գործել, երկու երկրները շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այն գրեթե ստորագրված է»:
Թրամփն իրոք ծանր վիճակում է. Էփշտեյնի ցուցակը՝ մի կողմից, արտաքին ճակատում տոտալ ձախողումները՝ մյուս կողմից: Էլեկտորատը սպասում է Էփշտեյնի ցուցակի հանրայնացմանը, տնտեսական հրաշքին, բայց Թրամփը առայժմ նրանց խոստանում է Կոկա-Կոլա՝ բնական շաքարով:
Տեսնես՝ ի՞նչ են մտածում հայ թրամփիստները: Ով՝ ով, բայց նրանք լավ գիտեն հայ-ադրբեջանական «հրաշքի» մասին: Ավելին, հայ թրամփիստների 99,9 տոկոսը Նիկոլին ատում է, հայ թրամփիստը ավանդապաշտ է, հակաթուրք, մոլի քրիստոնյա:
Մի ձայն հանեք՝ իմանանք ողջություններդ, ա՛յ մարդ, անհանգստանում ենք:
Բայց կանգնած է ահա այսպիսի բարդ ընտրության առաջ:
Անկումային տրամադրություններ են հրեա թրամփիստների շրջանում: Հայ-ադրբեջանական հրաշքի մասին հայտարարելուց առաջ Թրամփը հայտնել է ևս մեկ «հրաշքի» մասին՝ Համասը շուտով կարող է ազատ արձակել 10 հրեա պատանդների: Հիշեցնենք՝ դեռևս նախագահական երդումից առաջ Թրամփը Համասին սպառնում էր դժոխքով, եթե մինչ երդման արարողությունը ազատ չարձակվեն բոլոր հրեա պատանդները, իսկ Գազայի տեղում խոստանում էր նոր Լազուրե ափ կառուցել:
Այս ամենին լուրջ վերաբերվելիս սարսափ ես զգում, թվում է, թե սա հոլիվուդյան տրագիկոմեդիկ ֆիլմ է...
Բայց, մեծ հաշվով, կյանքին շատ լուրջ վերաբերվելն էլ ճիշտ չէ:
Արա Արայան